Հայաստանի փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.49-ին, ստացվել է տեղեկատվություն, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 1.59-ին, մարվել` 02.05-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի:
Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Պարզվել է, որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ, 1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է:






































