Իսպանացի մրցավար Իտուրրալդե Գոնսալեսը, որը ամբողջությամբ ձախողեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղը, գործել է անթույլատրելի սխալ` Էիդեն Մաքգիդիին ցույց տված դեղին քարտը գրանցելով Քեիր Էնդրյուսի հաշվին:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստը մինչ այդ խաղը ուներ դեղին քարտ: Այսպիսով, Մաքգիդին բաց կթողնի Էստոնիայի հավաքականի դեմ կայանալիք՝ անցումային առաջին պատասխանատու հանդիպումը: