Sunday, 07 06 2026
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս

Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը

Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստի բացմանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված հարցերը գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը հանդիսանում է կառավարության ծրագրային առաջանահերթություններից և ռազմավարական խնդիրներից մեկը: Այժմ մեր առջև է ծառացած երկաթուղային տրանսպորտի միջոցով ուղևորների և բեռների տեղափոխությունների մակարդակի բարձրացման խնդիրը, որին էլ նպատակաուղղված են իրականացվող միջոցառումները»,- ասել է Տիգրան Սարգսյանը` կարևորելով երկաթուղային տրանսպորտի զարգացման գործում ԱՊՀ երկրների միջև համագործակցության խորացումը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պաշտպանում է մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-պետությունների միջև երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որն ընդունվել է ԱՊՀ երկրների կողմից՝ հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում:

Տ.Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ այս ծրագրի ամբողջական իրականացման համար: Նշելով, որ այս հայեցակարգի նպատակն է միասնական ռազմավարական ծրագրերի մշակումը՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն նախատեսում է ԱՊՀ պետությունների տարածքներով միջազգային տրանսպորտային միջանցքների, ենթակառուցվածքների զարգացում, արագընթաց երկաթուղու ստեղծում, տեխնիկական չափանիշների համատեղ ապահովում և այլն գործընթացներ:

Հիշեցնելով, որ արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել Հարավկոսվկասյան երկաթուղիներ ընկերությանը, վարչապետն ասել է, որ այս ընթացքում բոլորը մեր երկրի երկաթուղու դինամիկ զարգացման ականատեսն են եղել:

Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջին 9 ամսում մեր երկրում արձանագրվել է 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ և կառավարության տնտեսական քաղաքականությամբ:

Նշելով, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 25. արտահանումը՝ 30, իսկ ներմուծումը՝ 17 տոկոսով, Տ. Սարգսյանն ընդգծել է, որ այս աճը կապված է նաև երկաթուղային բեռնափոխադրումների ավելացման հետ:

Վարչապետը, բարձր գնահատելով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի կատարած աշխատանքը՝ մեր երկրի երկաթուղու զարգացման գործում, ընդգծել է, որ մեծ է նրա ավանդը նաև ԱՊՀ անդամ-պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներում:

ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ երկօրյա նիստում Խորհրդի անդամները կքննարկեն նախորդ նիտում ընդունված որոշումների կատարման ընթացքին, գնացքների երթևեկության 2012-2013թթ. նորմատիվներին, երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների կարգին, ինչպես նաև միջազգային հաղորդակցությունում բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Խորհրդի անդամներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են՝ Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան և Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաև Լիտվան և Էստոնիան:

Խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի Երկաթուղու աշխատողների և տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում