Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 27-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է բախվել հանդիպակաց երթևեկելի գոտուց դուրս եկած «ՎԱԶ-21105» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-21105»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































