Sunday, 07 06 2026
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար

Մարդու իրավունքների մասին խոսում են նույնիսկ նրանք, ովքեր խախտում են այդ իրավունքները

Այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում Եվրոպական միության աջակցությամբ տեղի ունեցավ համաժողով՝ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը որպես Եվրոպական միության հիմնարար արժեքներ» խորագրով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդն իր խոսքում տեղեկացրեց, որ իրենք սերտորեն համագործակցում են հայաստանյան հասարակական տարբեր կազմակերպությունների, Մարդու իրավունքների գրասենյակի հետ: Գերանդը տեղեկացրեց նաև, որ Հայաստանում իրենք աջակցում են մոտ 30 ծրագրի իրականացմանը․ նման ծրագրեր իրականացվում են նաև Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում:
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի նոյեմբերի 8-9-ը ԶԼՄ-ների ազատությանը նվիրված համաժողով են կազմակերպելու Ծաղկաձորում:

«Մարդու իրավունքների մասին այսօր խոսում են գրեթե բոլորը, խոսում են անգամ նրանք, ովքեր խախտում են դրանք»,- համաժողովի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ շատ համբերություն է պետք՝ մարդու իրավունքների նկատմամբ հավատը չկորցելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նկատեց, որ մենք այսօր չենք կարող ասել, որ Հայաստանում մարդու իրավունքներն իրականում հարգված են բոլորի կողմից, բայց որ քայլ առ քայլ մոտենում ենք դրան և առաջընթաց է գրանցվում՝ ակնհայտ է:
Նա նաև հույս հայտնեց, որ այսօրվա քննարկմանը, խոսելով մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին, մարդիկ անկեղծորեն կհավատան դրան:

ԵՄ փորձագետ, ֆրանկոֆոնիայի գծով Ֆրանսիայի նախագահի նախկին անձնական ներկայացուցիչ, Ֆրանսիայի Եվրոպական շարժման նախագահ, Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպը քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման քննարկումները նպատակ ունեն ցույց տալու, որ
եվրոպական համակարգ ստեղծելը հնարավոր է միայն որոշակի արժեքների հիման վրա: Նա նկատեց, որ թեև այժմ ԵՄ-ն դիտվում է որպես տնտեսական միավորում, սակայն այն հիմնված է մարդու իրավունքները ներկայացնող արժեքների վրա: Քրիստիան Ֆիլիպը նկատեց, որ ԵՄ երկրներին միավորող ամենակարևոր օրենքը ԵԽ Մարդու իրավունքների կոնվենցիան է, և քանի որ Հայաստանը ստորագրել է այն, ապա պետք է շարժվի հենց այդ կոնվենցիայով. «Մենք չենք ասում, որ ԵՄ-ն ժողովրդավարության մոդել է, բայց այն կարող է լավ օրինակ ծառայել»:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը լրագրողներին տեղեկացրեց, որ նման քննարկում լինելու է նաև դեկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում