CNN Türk-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Ալ-Սաուդը Վանի երկրաշարժից տուժածների համար Թուրքիային տրամադրել է 50 միլիոն դոլարի հումանիտար օգնություն։ Դա ամենախոշոր գումարն է, որը Վանի երկրաշարժի կապակցությամբ ստացել է Թուրքիան։
Նշվում է, որ վերջին տվյալներով՝ Վանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 550-ի, իսկ վիրավորներինը՝ 2300-ի (Fırat լրատվական գործակալություն)։











































