Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանը ԵՄ խորհրդարանական պատվիրակությանը մուտքի վիզա չի տրամադրել:
ԵՄ 5 հոգանոց խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թարգա Քորենբերգը, հաստատելով հիշյալ լուրը, հայտարարել է. «Մենք նպատակ ունեինք մեկնել Իրան և բանակցել տեղի խորհրդարանականների և քաղաքացիական շարժման ակտիվիստների հետ, բանակցել ատոմական էներգիայի, ազգային անվտանգության, բնապահպանության ու խորհրդարանական ընտրությունների շուրջը:
ԵՄ խորհրդարանական պատվիրակությունը հրապարակած հայտարարության մեջ ցավով է անդրադարձել մուտքի վիզա չտրամադրելու փաստին և հայտնել է, որ Իրանի իշխանությունները անգամ բանավոր չեն բացատրել, թե ինչու են մերժել ԵՄ խորհրդարանական պատվիրակության այցելությունը:
Asr Iran-ի մատուցմամբ՝ ԵՄ խորհրդարանական պատվիրակության կազմում են եղել Թարգա Քորենբերգը՝ Ֆինլանդիայից, Կուրթ Լիշներն ու Կորնիլա Էռնեստը՝ Գերմանիայից, Քասլիբ Բան Բերեմբեթը՝ Բելգիայից և Մարիթգի Շաքիեն՝ Հոլանդիայից:







































