Sunday, 07 06 2026
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է

Մահացած զինվորի ծնողից «մաղարիչ»` թաղման ու գերեզմանափողը տալու համար

Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կ.Ֆարխոյանի, 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 62-ամյա Արսեն Գալստյանին, ինչպես նաև 2 տարով զրկել ֆինանսական և տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` զինծառայության ժամանակ մահացած երեխայի ծնողից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու (ՀՀ քր.օր.-ի 311.1 հոդվածի 1-ին մաս) համար:

Տուժող Մանուկ Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր որդին` Երվանդ Սարգսյանը, 2010թ. զորակոչվել է բանակ և զինվորական ծառայության ընթացքում 2010թ. հունիսի 16-ին մահացել: Ինքը տեղեկանալով, որ որդու հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման համար պետության կողմից հատկացվում է համապատասխան գումար, ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը: Մոտ մեկուկես ամիս անց` հուլիսի վերջերին կամ օգոստոսի սկզբներին, ժամը 22:00-ի սահմաններում իրեն զանգահարել է մի անծանոթ անձնավորություն, ներկայացել` որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր մասնագետ Արսեն Գալստյան և հայտնել, որ եթե ինքը ցանկանում է որդու մահվան հետ կապված, պետության կողմից հատկացված 2.390.000 դրամ գումարը ստանալ արագացված կարգով, ապա գումարը փոխանցելուց հետո իրեն պետք է վճարի 50.000 ՀՀ դրամ: Մահացած զինվորի հայրը համաձայնել է Արսեն Գալստյանի առաջարկին:

Մեկ կամ երկու օր անց վերջինս զանգահարել է զինվորի հորը և հայտնել, որ գումարն արդեն փոխանցված է, և ինքը կարող է այն ստանալ: Հաջորդ օրը Մանուկ Սարգսյանը գնացել է գանձապետական բաժին և ստացել 2.390.000 դրամը: 2010թ. օգոստոսի 5-ին Արսեն Գալստյանը կրկին զանգահարել է Մանուկ Սարգսյանին և ասել, որ իրենք պարտադիր պետք է հանդիպեն` 50.000 դրամ գումարը, պայմանավորվածության համաձայն, իրեն փոխանցելու համար: Հասկանալով, որ կատարվում է անօրինականություն, զինվորի հայրը կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, ներկայացրել է 50.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, որոնց արտաքին մակերեսները ոստիկանության աշխատակիցները մշակման են ենթարկել և տվել Մանուկ Սարգսյանին:

Վերջինս զանգահարել է Արսեն Գալստյանին և գումարը նրան փոխանցելու համար պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել Երևան քաղաքի կենտրոնական ավտոկայանի դիմաց գտնվող «Ֆլեշ» բենզալիցքավորման կայանի մոտ: Հանդիպել են և որդուն կորցրած ու պետությունից օգնություն ստացած հայրը դրանից 50.000 դրամ «մաղարիչ» է փոխանցել ֆինանսական հետաքրքրություն ունեցող Արսեն Գալստյանին: Վերջինս վերցրել ու հաշվել է գումարը, որ չխաբեն, դրել անդրավարտիքի գրպանը, որ հեռանա, բայց չի հասցրել. այդ պահին նրան մոտեցել են ոստիկանության աշխատակիցները և թևանցուկ անելով` բերման ենթարկել ոստիկանության 6-րդ (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն:

Արդեն նախաքննության և դատաքննության ընթացքում պարզվել է, որ Արսեն Գալստյանը, աշխատելով ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ծախսերի ֆինանսավորման վարչության գլխավոր մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսանալով, տուժող Մանուկ Սարգսյանից իսկապես ապօրինի վարձատրություն է պահանջել վերոնշյալ չափով և հանգամանքներում: Ամբաստանյալ Արսեն Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն դեպքը մի փոքր այլ կերպ ներկայացրել. ցուցմունքներ է տվել այն մասին, որ իրոք 2010թ. հուլիսի վերջին իրեն է դիմել զինվորի հայրը և հայտնել, որ պաշտպանության նախարարությունից ստացված նամակի համաձայն ներկայացել է գանձապետական բաժին, որպեսզի ստանա զինվորական ծառայության ժամանակ զոհված որդու հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման հետ կապված համապատասխան գումարը: Սակայն նրան հայտնել են, որ գումարը դեռևս չի ֆինանսավորվել, որի պատճառով Մանուկ Սարգսյանին գանձապետական բաժնում տվել են իր աշխատանքային հեռախոսը, և նա այդ հարցը պարզաբանելու համար զանգահարել է իրեն:

Արսեն Գալստյանը, ըստ նրա դատաքննական ցուցմունքի, Մանուկ Սարգսյանին պատասխանել է, որ համապատասխան տեղեկանքը դեռևս չի ստացել, որի պատճառով ֆինանսավորումը չի կատարվել: Մի քանի օր անց Մանուկ Սարգսյանը կրկին զանգահարել է իրեն պարզելու, թե կոնկրետ երբ կարող է ստանալ գումարը, միաժամանակ թողել է բջջային հեռախոսահամարը, խնդրել է հնարավորության դեպքում արագացնել ֆինանսավորումը, քանի որ նա բարձր տոկոսներով վարկի մարումներ է կատարում, ավելացնելով որ աջակցության դիմած վարձահատույց կլինի, սակայն գումարի չափի մասին խոսակցություն չի եղել: Մի քանի օր անց, ինքը զանգահարել է զինվորի հորը ու հայտնել, որ ֆինանսավորումը կատարված է, և նա կարող է ստանալ հասանելիք գումարը: Հաջորդ օրը Մանուկ Սարգսյանը զանգահարել և հայտնել է, որ գումարը ստացել է` նշելով, որ վատառողջ է և կարող են հանդիպել միմյանց մի քանի օրից: 2010թ. օգոստոսի 5-ին իրեն զանգահարել է Մանուկ Սարգսյանը և ցանկություն է հայտնել հանդիպելու, միաժամանակ հարցրել է, թե որքան գումար պետք է իրեն փոխանցի ֆինանսավորումն արագացնելու համար` առաջարկելով գումարի տարբեր չափեր, սկսած 100.000 դրամից, սակայն ինքը նրան պատասխանել է, որ գումարի չափի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել:

Ի վերջո, ինքը համաձայնել է 50.000 դրամ գումարին, ինչը և տրվել է: Ամբաստանյալը, սակայն, փորձել է արդարանալ, թե տուժողին հասանելիք գումարը արագացված կարգով ստանալու և տրամադրելու համար ինքն ի պաշտոնե որևէ հնարավորություն չի ունեցել, և դրա դիմաց տուժողից որևէ գումար չի պահանջել, և որ տուժողն ինքն է առաջարկել այդ 50.000-ը որպես շնորհակալություն: Բայց ֆինանսիստը զղջացել է կատարածի համար: Մինչդեռ դատարանն այնքան էլ արժանահավատ չի համարել Արսեն Գալստյանի այդ ցուցմունքը, հաշվի առնելով նաև նրա նախկինում` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը և հեռախոսային վերծանումները:
Այդուհանդերձ, դատարանը ապացուցված է համարել Արսեն Գալստյանին առաջադրված մեղադրանքը: Միաժամանակ, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալ Արսեն Գալստյանը զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, ֆիզիկապես վատառողջ է, հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ և խնամքին ունի մեկ անձ: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի գտել և Արսեն Գալստյանին դատապարտել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով` ֆինանսական և տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Ամբաստանյալը և նրա պաշտպանը բողոքարկել են դատավճիռը և խնդրել` բեկանել այն և նշանակել առավել մեղմ պատիժ` տուգանքի ձևով կամ պատիժը պայմանականորեն չկիրառել: Ըստ բողոքաբերի` նշանակված պատիժը խիստ է, դատավճիռ կայացնելիս դատարանը օրենքը ճիշտ չի կիրառել, կայացված դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունած նախադեպային որոշումներին: Այս տարվա հունվարի 24-ին, Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ Մարգո Սիմոնյանի, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնել էր անփոփոխ` պատիժը համարելով համաչափ:

Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի էր առել ամբաստանյալի կատարած արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա վտանգավոր հետևանքները, պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը և այլն, գտել է, որ բողոքում մատնանշված փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը փոփոխելու կամ պայմանականորեն չկիրառելու համար: Իսկ ինչ վերաբերում է ամբաստանյալի բողոքում բերված այն փաստարկին, որ Վճռաբեկ դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներով քր.օր.-ի 70-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը (պատիժը պայմանականորեն չկիրառելը) արդարացված է համարել նույնիսկ ավելի ծանր հանցագործություններ կատարած անձանց, այն է` Թ.Տեր-Գրիգորյանի, Գ.Ազատյանի, Հ.Բաղդասարյանի նկատմամբ, Վերաքննիչը գտել է, որ դրանք չեն կարող ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը փոփոխելու հիմք հանդիսանալ, քանի որ այդ գործերով փաստական հանգամանքները ոչ միայն նույնանման չեն, այլ արմատապես տարբերվում են նրա վերաբերյալ քրեական գործի փաստական հանգամանքներից:

Հ.Գ. Վերջերս «Առաջին լրատվական»-ի խմբագրություն զանգահարած Սուսաննա Սևյանը` զինծառայության ժամանակ խոշտանգված ու «ինքնասպանված» Վարդան Սևյանի մայրը, ում ընտանիքը գտնվում է չափազանց վատ պայմաններում, ասում էր, որ որդու հուղարկավորությունը բարի մարդկանց, մի մասն էլ պարտքով էր արել, իսկ ՊՆ-ն օրենքով նախատեսված հուղարկավորության գումարը դեռ չի տվել, հիվանդանոցում գտնվող կրտսեր որդուն էլ պահելու միջոց չունի: Իսկ քանի՞ նման դժբախտացած ընտանիքի հուղարկավորության փող չի տվել ՊՆ-ն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում