Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը, ով նկարահանվել է բազմաթիվ մարտաֆիլմերում և ուրախ կլիներ դա կրկին անել, այժմ մինչև ատամները զինված պաշտպանելու է սահմանը: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:
Սթիվեն Սիգալը երդում է տվել` դառնալով Տեխասի նահանգի շերիֆի օգնական: Այժմ մարտաֆիլմերի գլխավոր հերոսը հրազենը ձեռքին պարեկություն է կատարում Մեքսիկայի հետ սահմանի վրա:
Այսպիսով՝ եթե Սիգալի երկրպագուները ցանկություն ունենան ձեռք բերել նրա ստորագրությունը, ստիպված կլինեն հասնել Մեքսիկայի սահման:









































