Չեխիան հինգշաբթի օրը դուրս է բերել Կոսովոյից իր զորաջոկատը: Այս մասին հայտնում է չեխական ЧТК տեղեկատվական գործակալությունը: Չեխական զորքն իր առաքելությունը կատարել է 20 տարի:
Չեխիայի ներկայացուցիչները տեղի բնակիչներին են տվել այն վայրի բանալիները, որտեղ գտնվել է չեխական ռազմաբազան Կոսովոյում: Այնուհետև Շայկովեց քաղաքի ռազմաբազայում չեխական դրոշի փոխարեն բարձրացվել է Կոսովոյի դրոշը:
Չեխ զինվորականները Կոսովոյում են գտնվել 1999 թվականից: Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում Կոսովոյում ծառայել է 8000 զինվոր և սպա:









































