Saturday, 27 06 2026
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում

Հոկտեմբերի 27-ը մեր պետության չլուծված խնդիրն է. պատգամավոր

Հոկտեմբերի 27-ը միայն այդ ոճրագործությանը զոհ գնացածների ընտանիքների վիշտը և խնդիրը չէ, Հոկտեմբերի 27-ը մեր պետության չլուծված խնդիրն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

«Եվ սա նախ այն առումով, որ քաղաքական համակարգում կարող է նման զազրելի քաղաքական հանցագործություն տեղի ունենալ, ինչն ուղղակի կարող է բերել իշխանության ուզուրպացիայի ու նաև պետությունը կարող է անունակ լինել սեփական հասարակությանն ասելու ողջ ճշմարտությունը: Հոկտեմբերը 27-ը, որպես չբացահայտված և շատ խոշոր հանցագործություն, ավաղ, նախակարապետ է բազմաթիվ այլ չբացահայտումների համար»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:

Հարցին` կարծո՞ւմ է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մի օր, այնուամենայնիվ, կբացահայտվի և մեղավորները կպատժվեն, խորհրդարանականը պատասխանեց. «Իհարկե կլինի այդ օրը, իհարկե կլինի ճշմարտության պահը, բայց հանուն պետականության ապագայի` որքան այդ պահը շուտ լինի, այնքան ավելի լավ: Միաժամանակ, այս իշխանությունների հետ հույս չեմ փայփայում, որ նրանք ասելու են ճշմարտությունը: Նրանք անգամ նվազագույն անմեղ բաների` ապրանքների գների թանկացում և այլնի մասին ճշմարտությունը չեն ասում, ինչ մնաց նման մի ոճրագործության, որի հետ առնչություն ունենալու մեջ կասկածները հանրության շրջանում համատարած են առ երկրորդ նախագահը»,- ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ 12 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և դիմահար կրակոցներով սպանեց կառավարության և խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տևեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում