Շվեդական ֆալուն քաղաքում ավարտվել է աննախադեպ դատական մի գործընթաց, երբ դատարանի առաջ հայտվել էր մանկապիղծ կանանց մի հանցախումբ: Քսանից ավելի կանայք, որոնց մեջ կային նաև թոշակառուներ, մշտապես փոխանակվում էին մանկական պոռնոգրաֆիական տեսանյութերով և համացանցում կիսվում իրենց այլասերված սեռական երևակայություններով:
Բոլոր 23 կանայք, որոնց տարիքը 38-ից 70 է, մեղավոր են ճանաչվել մանկապղծության մեջ: Հոկտեմբերի 18-ին Ֆալունայի շրջանային դատարանը նրանց դատապարտել է պայմանական բանտային պատժաժամկետի կամ գումարային տուգանքի,- գրում է «Новые Известия» թերթը: Նրանք վճարելու են 2.5 հազարից մինչև 18 հազար կրոն, որը համարժեք է 273-ից 965 եվրոյի:
Այդ կանայք շատ հարգված էին հասարակությունում, նախկինում օրենքի հետ խնդիրներ չեն ունեցել:
Սակայն նրանցից ոմանք անձնական ներդրում են ունեցել մանկապիղծների տվյալների բազաներում` փոխանակվելով սեփական թոռների մերկ նկարները, որոնց նրանք նկարել էին ծնողներից թաքուն:
Դատարանում նրանցից միայն մեկն է ընդունել իր մեղքը, իսկ մնացածները վստահեցնում էին, որ մասանակցություն չեն ունեցել, և մեղքը բարդում էին միակ տղամարդու վրա:
43-ամյա Լարս Սկոգլունդը իբր մանիպուլյացիայի է ենթարկել կանանց և նրանք համաձայնել են մանկական պոռնոգրաֆիայի նյութեր փոխանակել, որպեսզի համացանցում զրուցեն: Արդյունքում տղամարդը դատապարտվեց մեկ տարի ազատազրկման: Կանանց անունները չեն հրապարակվում, քանի որ ոստիկանությունը վախենում է նրանց կյանքի համար:
Մանկապիղծ կանանց հանցախումբը բացահայտել հնարավոր եղավ «Ֆեմինա» կոչվող հատուկ օպերացիայի շնորհիվ:
Ոստիկանությունը աշխատանքները սկսել է մեկ տարի առաջ, սակայն նախապես նրանք հանդիպել էին դժվարությունների, քանի որ չէին հավատում, որ դուրս են եկել մանկապիղծ-կանանց հետքի վրա: Նրանց թվում էր, թե սխալ հետքով էին գնում:









































