Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայտնի ռոք խմբերը որոշել են բարեգործական համերգ կազմակերպել Ստամբուլի կենտրոնում՝ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
«Վանի համար ռոք» խորագրով այդ համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, Քյուչուքչիֆթլիք այգում։ Դրան մասնակցելու են 40 երաժիշտներ, այդ թվում նաև հայազգի ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինը, ով կատարելու է համերգի բացումը։
Համերգի տոմսն արժե 20 թուրքական լիրա (ավելի քան 11 դոլար)։











































