Քիչ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնից ազատ արձակեցին առավոտյան կառավարության շենքի մոտից բերման ենթարկված «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ, իրավապաշտպան Լալա Ասլիկյանին:
Ասլիկյանը հրաժարվել է ստորագրել ոստիկանության բաժնում ներկայացված՝ իրեն բերման ենթարկելու մասին արձանագրությունը:
Նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանն այդ փաստաթուղթը «հիմնազուրկ» է անվանել: