Շվեդական Sony Ericsson ընկերությունը Sony կորպորացիայի հետ համատեղ ձեռնարկության իր բաժինը վաճառում է գործընկերոջը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով շվեդական ընկերության հաղորդագրությունը, Sony-ն Ericsson-ի 50% բաժնի համար կվճարի 1.05 մլրդ եվրո:
Այսպիսով Sony Ericsson-ն ամբողջությամբ կպատկանի Sony կորպորացիային:
«Գործարքն անհրաժեշտ է և Sony-ին, և Ericsson-ին»,- մեկնաբանել է Sony ընկերության տնօրեն Հովարդ Սթրինգերը: Ericsson-ը իր հերթին գործարքը դիտում է որպես ռազմավարական կարևոր քայլ՝ ներկա շուկայական պայմաններում ընկերության զարգացման համար :
Գործարքը կավարտվի 2012 թ. հունվարին:
Ericsson-ի մասնաբաժինը գնելու մտադրության մասին Sony-ն հայտարարել էր դեռ հոկտեմբերի 7-ին: Ընկերությունն այդպիսով պատրաստվում է մրցակցել սմարթֆոնների շուկայում առաջատարներ Apple և Samsung ընկերությունների հետ:











































