Թուրքական Enson Haber կայքի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից փրկվածները հայտնվել են ծանր վիճակում։ Նրանց զգալի մասը դեռ մնացել է անօթևան։
Այսօր Վանում սկսվել է ձնախառն անձրև տեղալ, ինչն էլ ավելի է բարդացնում մարդկանց կյանքը։ Ջերմաստիճանը նույնպես կտրուկ անկում է ապրել։ Ամենաբարձր ջերմաստիճանը ընդամենը +9 աստիճան է։










































