Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիան արտաքսում է Վրաստանի 150 քաղաքացիներին, որոնք ապօրինաբար աշխատում էին այդ երկրի տարածքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի հյուպատոսարանը։
Վերջինիս տվյալներով՝ Վրաստանի 150 քաղաքացիները ձերբակալվել են երեկ տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ, որի նպատակը ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելն է։
Երեկ Թուրքիայից արտաքսել են Վրաստանից ժամանած 80 ներգաղթյալների, մնացածը հետ կուղարկվեն այսօր։ Նշվում է, որ արտաքսված անձինք ոչ միային ապօրինաբար աշխատողներ են, այլև՝ գործատուներ, որոնք Թուրքիայի տարածքում զբաղվում էին թրաֆիքինգով։
Ընդհանուր առմամբ, թուրք իրավապահների իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են տարբեր երկրների 200 քաղաքացիներ, որոնցից 150-ը ներկայացնում են Վրաստանը։









































