Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին` ժամը 13.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 18-ամյա Ռոզա Տ.-ին:
Պարզվել է, որ Ռոզա Տ.-ն ս.թ. մայիսին Մյասնիկյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկում հյուրընկալված 51-ամյա Ռուզաննա Ճ.-ի պայուսակից գողացել է 5.000 ՌԴ ռուբլի:
Պարզվել է նաև, որ Ռոզա Տ.-ն ս.թ. հունիսի վերջին իր նախկին ամուսնու մոր տանը բնակվելիս ննջասենյակի պահարանի դարակից գողացել է 300.000 դրամ արժողության ոսկյա ժամացույց, որը հետագայում ամուսնու մոր պահանջով վերադարձրել է:
Կատարվում է հետաքննություն:







































