Apple ընկերությունը ԱՄՆ-ում ստացել է նախօրոք սահմանված հպումների միջոցով սմարթֆոնների և պլանշետների էկրանների արգելափակման տեխնոլոգիայի արտոնագիրը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ընկերությունն արտոնագրի համար հայց էր ներկայացրել դեռևս 2005 թ. դեկտեմբերին, այսինքն՝ iPhone-ի առաջին մոդելի թողարկումից ավելի քան մեկ տարի առաջ: Տեխնոլոգիայի հեղինակն է iOS պլատֆորմի մշկման գծով ընկերության փոխտնօրեն Սքոթ Ֆորստալլը:
Այնուամենայնիվ, նման տեխնոլոգիաներ օգտագործվում են նաև Apple-ի հակառակորդների արտադրած սարքերում:
Դիսփլեյին հպվելով հնարավոր է արգելափակել Samsung-ի և HTC-ի մի շարք սարքեր, սակայն այս արտադրողները արգելափակման գործընթացի մեջ ներառել են ոչ միայն շարժումներ, այլև գրաֆիկական տարրեր, օրինակ գլուխկոտրուկի դետալներ կամ կողպեքի նշան:
Apple-ի համար, որն այժմ ներքաշված է մի քանի պատենտային վեճերի մեջ բջջային հեռախոսների շուկայի այլ արտադրոողների հետ, այս տեխնոլոգիայի արտոնագիրը կարող է լրացուցիչ առավելություն լինել մյուսների համեմատությամբ:









































