ԱՄՆ չափահաս բնակչության գրեթե կեսը տանը հրազեն է պահում։ Այս մասին են վկայում հարցախույզի արդյունքները, որոնք նախօրեին հրատարակել է Gallup հետազոտական կենտրոնը:
Հետազոտությունների համաձայն` Ամերիկայի չափահաս բնակչության 47 տոկոսը խոստովանել է զենք պահելու փաստը, ինչը ռեկորդային ցուցիչ է 1993 թ. հարցումներից ի վեր: Անցած տարի հետազոտական կենտրոնի տվյալով` այդ մարդկանց թիվը կազմել էր 41 տոկոս:
Gallup-ի հետազոտողները գրանցել են ևս մեկ ռեկորդ` ամերիկացիների միայն 26 տոկոսն է դեմ արտահայտվում երկրում անձնական հրազեն պահելու արգելքին:
Հարցումների համաձայն` ամերիկացի կանանց 43 տոկոսը տանը զենք է պահում, ընդ որում, ամենից շատ զենք են կրում ԱՄՆ-ի հարավային և արևմտյան շրջաններում բնակվողները` 54 ու 51 տոկոս համապատասխանաբար:
Երկրի արևելքում և արևմուտքում զենք կրողների թիվը կազմում է 36 ու 43 տոկոս համապատասխանաբար:
Հարցումը հոկտեմբերի 6-9-ը անցկացվել է հեռախոսով` հեռախոսահամարների պատահական ընտրության սկզբունքով ԱՄՆ-ի 50 նահանգում ու Կոլումբիայի դաշնային շրջանում:
Հարցախույզին մասնակցել է ԱՄՆ 18 տարեկանից բարձր 1005 քաղաքացի: ԱՄՆ-ի բնակչության թիվը 312,5 միլիոն է:









































