«Հրապարակ»-ի` իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ընդլայնված կոալիցիայի գաղափարն իջեցվել է հենց Բաղրամյան 26-ից, և լուսանցքում հայտնված քաղաքական դեմքերի, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ակտիվացումը վերջին շրջանում և ՀՀԿ-ի հետ համագործակցության առաջարկներն ամենևին ինքնաբուխ չեն:
«Ի դեպ, խոսվում է, որ այս նպատակով առաջիկայում դեռ նոր-նոր արխիվացված ուժեր և անհատներ ասպարեզ կգան, ինչպես, օրինակ, Արշակ Սադոյանը, Հայկ Բաբուխանյանը, Յուրի Մանուկյանը և այլք: Սակայն ասում են, որ այս մարդիկ Սերժ Սարգսյանի համար ընդամենը «ստրախովկա» են: Կախված ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքից` Սերժ Սարգսյանը կա՛մ կկազմի այդ կոալիցիան, կամ այս մարդկանց կուղարկի այնտեղ, որտեղից եկել են»:









































