Անգլիական Դևոնշիր կոմսության բնակիչ Սոմերսեթ Թրևոր Պրիդոն, որը ի ծնե զրկված էր ձախ ձեռքից, իր պրոթեզի մեջ տեղադրել է Nokia C7 սմարթֆոնը:
Ինչպես գրում է The Telegraph-ը, Պրիդոյին նախկինում դժվար էր զանգել կամ հաղորդագրություններ գրել միայն մեկ ձեռքով: Նա ստիպված էր կամ սարքավորումը դնել սեղանին կամ այն պահել պրոթեզի վրա: Այդ ժամանակ նա մտածեց, որ կարելի է բջջային հեռախոսը տեղադրել իր արհեստական ձեռքի մեջ:
Մտահղացումը կյանքի կոչելու համար 50-ամյա բրիտանացուն օգնել են Nokia ընկերության մասնագետները և Դևոնշիր կոմսության հաշմանդամների վերականգնողական կենտրոնի աշխատակիցները: Հեռախոսի տեղադրման հարմարանքով պրոթեզի նախատիպը ստեղծվել է 5 շաբաթվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում հեռախոսը կարելի է հանել պրոթեզի միջից: Հաղորդագրություններ գրելը նույնպես հեշտացել է:
Պրիդոն հայտնել է, որ նախապես աչքի տակ է ունեցել iPhone սմարթֆոնը, բայց Apple ընկերությունում հրաժարվել են նրա հետ համագործակցել: Ներկայումս բրիտանացին օգտագործում է Nokia C7 սարքավորումը:







































