Thursday, 11 06 2026
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի տոմսերն արդեն վաճառքում են

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի տոմսերն արդեն վաճառվում են քաղաքի երեք տոմսարկղերում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Մանկական Եվրատեսիլ» հայկական պատվիրակության մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը`մանրամասնելով, որ տոմսերը վաճառվելու են «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի Պլազա» հյուրանոցի և ֆիլհարմոնիայի տոմսարկղերում: Տոմսերն, ըստ Ա. Վարդանյանի, վաճառվելու են երկու օրվա համար` դեկտեմբերի 2-ին կայանալիք գլխավոր փորձի և հաջորդ օրը` բուն մրցույթի:

«Դեկտեմբերի 2-ին լինելու է մրցույթի նույն հիմնական շոուն, մրցութային և համերգային ծրագիրը՝ հանդիսատեսով, բայց դա չի հեռարձակվելու, այլ լինելու է հիմնական փորձ, որը սովորաբար լինում է այս մրցույթում: Այդ օրվա տոմսերն արժեն 3,5 եվրոյից մինչև 22, իսկ դեկտեմբերի 3-ի տոմսերը` 9-55 եվրո»,- տեղեկացրեց մրցույթի հայաստանյան պատվիրակության մամուլի քարտուղարը:

Ա.Վարդանյանը նաև ասաց, որ տոմսերի բարձր որակը և անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ տոմսերը պատրաստվել են արտերկրում: Այն հարցին, թե ինչո՞ւ են վաճառվում նաև գլխավոր փորձի տոմսերը՝ պատասխանեց, որ մրցույթը հեռարձակվում է բազմաթիվ եվրոպական երկրներում և պատասխանատվությունը մեծ է, այն նույնպես հանդիսատեսով է անցկացվում:

«Այդ օրը հավաքվում է այն հանդիսատեսը, որը շատ է սիրում «Եվրատեսիլը» կամ՝ ում պարզապես հետաքրքիր է, թե ինչ շոու է պատրաստվել, այսինքն` ավելի ետնաբեմային տարբերակը»,- նշեց Արտակ Վարդանյանը` ընդգծելով, որ «Եվրատեսիլ» մրցույթում դա ոչ թե ավանդույթ է, այլ ընդունված կարգ:

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցույթը հեռարձակվելու է Եվրոպական հեռարձակողների միության երկրների բոլոր ալիքներով և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Հայաստանն այդ մրցույթում ներկայացնելու է Դալիթան՝ Welcome to Armenia երգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում