Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ԱՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել խմբագրության գույքի և հաշիվների վրա և վաղը իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լևոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին, յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ:
Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը՝ թերթը այսօրվա համարի առաջին էջին տպագրել է «Հայկական ժամանակի» անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը, որում հրապարակված տեղեկությունները պատգամավորները իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել։
Դատարանի սահմանած գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը, վճարելու համար հօգուտ «Հայկական Ժամանակի» անցկացվեց հանգանակություն և խմբագրությանը հաջողվեց հավաքել ողջ գումարը: