«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ին`ժամը 21.00-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:
Վերջինս ս.թ. սեպտեմբերի 26-ի գիշերը մուտքի դռան փականը կոտրելու և միջնապատը քանդելու միջոցով Վայքի Ջերմուկի խճուղու վրա գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման արհեստանոցից գողացել է տարբեր տեսակի 8 բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:











































