Friday, 05 06 2026
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Հաշմանդամները զրկված են Երևանի երթուղային միջոցներից օգտվելու հնարավորությունից

Հաշմանդամություն ունեցող անձինք, մշակութային, հասարակական և քաղաքական ճանաչված գործիչներ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուղեկցությամբ, փորձեցին հասարակական տրանսպորտով հասնել Երևանի քաղաքապետարան և իրենց ուղերձը փոխանցել քաղաքապետին: Ակցիան, որի նպատակն էր ցույց տալ, որ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի հասարակական տրանսպորտի կարիք կա, կազմակերպվել էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ:

«Այսօր մեր նպատակը մեկն է` փորձել և տեսնել` հնարավո՞ր է հաշմանդամություն ունեցող անձի համար Երևանում գործող երթուղային միջոցներից օգտվելը: Մենք տեսականորեն իհարկե պատկերացնում ենք, որ դա գրեթե անհնար է, բայց ցանկացանք փորձել և այդ փորձի արդյունքում ցույց տալ, թե ինչպիսի դժվարություններ են ունենում այն մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն»,- մեկնաբանեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ հետո մտահոգությունները ուղերձի տեսքով հանձնելու են քաղաքապետարան, որպեսզի իրենք ավելի ուշադիր լինեն և առաջիկայում կոնկրետ հնարավորություններ տան հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ օգտվելու տրանսպորտից: Ըստ ՄԻՊ-ի` առայժմ փորձում են խնդրի վրա ուշադրություն հրավիրել, հետո նաև հանդես կգանք համապատասխան առաջարկներով:

Ինչ վերաբերում է ՄԻՊ գրասենյակի շենքի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցվածությանը, նա ասաց, որ կան թեքահարթակներ, բայց վերևի հարկեր մարդկանց փոխադրելու համար հնարավորություններ դեռ չկան: ՄԻՊ-ը, գրասենյակի աշխատողները, հասարակական կազմակերպությունների անդամները, մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք Հանրապետության հրապարակից շարժվեցին` փորձելով գտնել դեպի քաղաքապետարան ամենահարմար առաջին կանգառը, որպեսզի հասնեն քաղաքապետարան: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ևս երեք անձանց օգնությամբ փորձեց հաշմանդամություն ունեցող սայլակով երիտասարդին բարձրացնել երթուղային ավտոբուս, սակայն այն շատ նեղ էր սայլակի համար. փորձը ձախողվեց, ուստի ակցիայի կազմակերպիչները որոշեցին երթով շարունակել ճանապարհը դեպի քաղաքապետարան:

Քաղաքապետարանում ուղերձը ակցիայի մասնակից «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանից ընդունեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` վստահեցնելով, որ այս խնդրով անհանգստացած են նաև իրենց կառույցում: «Շուտով քաղաքում կլինեն այնպիսի երթուղայիններ, որոնք մեխանիկական միջամտությամբ կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-հավաստիացրեց Հ. Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում