Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հարկերի ավելացումը կնպաստի գների բարձրացմանը և ստվերի մեծացմանը. ՀԽ

Այսօր Հանրային խորհրդում քննարկվեց 2012 թ. պետբյուջեով նախատեսվող՝ հարկային մուտքերը 101 մլրդ դրամով ավելացնելու հարցը և դրա ազդեցությունը տնտեսության վրա: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նիստին հրավիրված են եղել նաև ներկայացուցիչներ էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններից, սակայն, պատասխանելով, որ դեռ վաղաժամ է նման քննարկում անելը, նրանք հրաժարվել են մասնակցել:

Վ. Մանուկյանը դրական գնահատեց պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրումը, սակայն նշեց, որ կան ոլորտներ, որտեղ իսկապես կա գերշահույթ, նրանց վճարումներն ավելացնում են, բայց դա տարածվում է հաճախորդների վրա, այսինքն՝ գների բարձրացում է ստացվում: ՀԽ նախագահը անընդունելի անվանեց այն, որ տարեվերջին կատարվում են հարկային փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում տարեսկզբից և գործարարները չեն հասցնում ծանոթանալ դրանց ու համապատասխան միջոցներ ձեռնարկել:

ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ ակցիզային հարկերի փոփոխությունները եթե այդպես մնան, ապա որոշակի առավելություն կտրվի ներկրվող ապրանքներին. «Մենք շարունակ պետք է ձգտենք, որ մեր հարկերում անուղղակի հարկերի տոկոսները փոքրանան և մեծանան ուղղակի հարկերը՝ եկամտահարկը և շահութահարկը: Այս փոփոխություններում որոշակի միտում այդ իմաստով նկատվում է»:

Վ. Սաֆարյանը դրական համարեց նաև մինչ 2 տարվա ժամկետի թողարկման, 200 ձիաուժ ունեցող ավտոմեքենաների հարկերի ավելացումը: Սակայն, ըստ նրա, դրական չեն ակցիզային հարկի և մաքսատուրքերի հետ կապված փոփոխությունները. «Մի շարք ապրանքներ, որ չէին ընկնում մաքսատուրքի տակ, այժմ հարկվելու են: Սա վիճահարույց է, որովհետև տեղական արտադրողականության բարձրացման համար պետք է կիրառվի ներդրողական քաղաքականություն, որը բյուջեում չկա:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17.36% է, և պետք է ստվերային տնտեսությունը կրճատելու քաղաքականություն տանենք, մինչդեռ այս փոփոխությունները ոչ այնքան ուղղված են ստվերի կրճատմանը, որքան նոր հարկատեսակներով կփորձեն ավելի շատ հարկային մուտքեր բերել, որը նշանակում է մեծացնել հարկային ճնշումը, իսկ դա նշանակում է, որ հարկային դաշտը փոքրանալու է»:

ՀԽ ֆինանսաբանկային հանձնաժողովի անդամ Սեյրան Սարգսյանը նկատեց, որ աշխատավարձերի ոլորտում հարկման պրոգրեսիվ համակարգ ներդնելու դեպքում աշխատավարձերի մեծ մասը կանցնի ստվեր, և շրջանառության մեջ կդրվեն ծրարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում