Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այսօր Վրաստանից այցելում է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը։
Պլանավորված է, որ Լեֆորը Բաքվում հանդիպումներ է ունենալու մի շարք ադրբեջանցի պաշտոնատար անձանց, Միլլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Օկտայ Ասադովի, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։
Հիշեցնենք, որ Լեֆորը տարածաշրջան է այցելել սեպտեմբերի սկզբին։ Նրա մանդատն ուժի մեջ է այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը։









































