Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Վանի երկրաշարժից ավելի քան 3 օր անց փրկարարներին դեռ հաջողվում է փլատակներից դուրս բերել ողջ մնացած մարդկանց։
Երեկ երեկոյան՝ երկրաշարժից 61 ժամ անց, փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 18-ամյա ուսանող Էյուփ Էրդեմին։ Դրանից 4 ժամ անց փլատակների տակից հաջողվել է փրկել 25-ամյա ուսուցչուհի Սեդիյե Էրդեմին։










































