«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել կրոնական փոքրամասնությունների նման՝ մարդկանց տներ այցելելով:
«Մասնավորապես շաբաթ-կիրակի օրերին նման այցելություններ են եղել Երևանի Չարենցի փողոցում գտնվող շենքերում: ԲՀԿ-ին անդամագրվելու առաջարկով քաղաքացու տուն այցելած բարգավաճականները նշել են, որ իրենք ցանկանում են իրենց շարքերում հատկապես ընդգրկել երիտասարդությանը»,- գրում է թերթը և հավելում.
«Ավելին, ԲՀԿ քարոզիչները «համոզելու» ժամանակ խոսել են նաև Հայաստանում ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին»:









































