Հեռուստաընկերության տարածած հայտարարություն մեջ ասվում է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն այսօր ի կատար է ածում ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը եւ ապամոնտաժելով հեռարձակող սարքավորումները՝ դրանք տեղափոխում է քաղաքի կենտրոնական հեռուստաաշտարակ:
Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի սույն թվականի ապրիլի 26-ի կայացրած դատական ակտը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում էր ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից»:










































