ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ժամանակավոր անդամ ընտրվելու մասին, նշեց, որ այդ հանգամանքը չի կարող էապես ազդել արցախյան հարցի կարգավորման գործընթացի վրա, սակայն Ադրբեջանը կփորձի օգտագործել իր ժամանակավոր կարգավիճակը քարոզչական նպատակներով:
Ըստ Մայիլյանի՝ խնդիրն Ադրբեջանի նոր կարգավիճակը չէ, այլ այն, որ ագրեսոր երկիրը, որը սպառնալիք է աշխարհի և տարածաշրջանի անվտանգությանը, կարող է դառնալ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ. «Մնում է հուսալ, որ այս նոր կարգավիճակում Ադրբեջանը կհրաժարվի պատերազմական շանտաժից և կանցնի իրեն հատկացված ճանապարհը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունված ԼՂ հարցով 4 բանաձևերի կատարման ուղղությամբ»:






































