ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հոկտեմբերի 25-ին,տեղական ժամանակով 19.55-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ:







































