Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Կրքեր` Պոլսո պատրիարքարանում

Դեռ հուլիս ամսին Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի` Պոլսո պատրիարքական փոխանորդ ընտրվելու փաստը հայկական համայնքում խիստ դժգոհություններ առաջացրեց, քանի որ Արամ Աթեշյանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է թուրքական իշխանությունների հետ և չի կարող համայնքի խնդիրները վեր հանել, համայնքի շահերը պաշտպանել: Օրերս «Մենք ենք ուզում ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի անդամները մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնեցին իրենց մտահոգությունները։ Նրանք մասնավորապես հանդես են եկել պահանջով, որ թուրքական կառավարությունը պետք է թույլ տա անցկացնել պատրիարքի ընտրություններ, և որ Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները չի կարողանում վեր հանել: Նախաձեռնող խումբը պահանջում է ապահովել իրենց ընտրելու իրավունքը, անգամ ստորագրահավաք են կազմակերպել, որին այս պահի դրությամբ մասնակցել է 5000 մարդ: «Ակոս» թերթի հայկական էջերի պատասխանատու Սարգիս Սերոբյանից հետաքրքրվեցինք`այս պահին ի՞նչ է տեղի ունենում համայնքում, ի՞նչ տրամադրություններ են: Ըստ նրա`ժողովրդի մեջ մեծ աղմուկ կա, ստորագրահավաք է սկսվել, որպեսզի որոշվի պատրիարքի ընտրություն անցկացնել, թեև նշում է, որ պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից այդ հարցը լուծվել է. նրանք որոշել են, որ այլևս պատրիարքի ընտրության հարկ չկա, և Արամ Աթեշյանին ընտրել են որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ. Սա, ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ է կատարվում հոգևորականների միջոցով, այլ ոչ թե ժողովրդի ձայներով, ինչը իրականում ժողովրդի իրավունքի խախտում էր նշանակում: Մյուս կողմից էլ, Սարգիս Սերոբյանի խոսքերով`Արամ Աթեշյանը, պատրիարքական աթոռին բազմելով, պաշտոնապես պատրիարքի բոլոր իրավունքներն իր ձեռքն է վերցրել։ Անգամ պատրիարքից ավելի շատ իրավասություններ է իր վերագրել, քանի որ պատրիարքարանի հաշվեքննիչ մարմնի իրավասություններն էլ է իր ձեռքը վերցրել և իրեն իրավասու է համարում պատրիարքարանի բոլոր գործերը միանձնյա վարել։ Սա էլ ժողովրդի նման մեծ դժգոհությունն ու պահանջն է առաջ բերում: Հարցին` իսկ Աթեշյանի` այսքան մեծ իրավունքներ իրեն վերագրելը արդյոք չի՞ պայմանավորում թուրքական կառավարության հետ սերտ հարաբերություններով, Սարգիս Սերոբյանը պատասխանեց, թե չգիտի` ի՞նչ հարաբերությունների մեջ են Աթեշյանն ու թուրքական իշխանությունները, չի ուզում այդպիսի բան ասել մեկի մասին, որն այսօր հայերի պատրիարքական ընդհանուր փոխանորդն է, թեև նշեց, թե, քանի որ պետությունը իր գաղափարներին մոտ էր պամարում Արամ սրբազանի մտածելակերպը, կարող ենք ասել՝ այո՛, դրա համար նշանակեց նրան: Իսկ նախաձեռնության արդյունքը՝ 5000 հոգու ստորագրությունը, նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը նոր պատրիարքի ընտրության կողմնակից է. «Պատրիարքարանը, կրոնական ժողովի հոգևականները պետք է հասկանան դա և ընտություն կազմակերպեն։ Եթե մենք ընտրության որոշումը տանք, պետությունը դրա դեմ չի գնա, բայց քանի որ չկարողացանք որոշել` պատրիարքարանը նշանակեց Արամ սրբազանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում