Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը խնդրում է ՆԱՏՕ-ին «առնվազն մեկ ամսով» երկարաձգել երկրում ռազմական գործողությունների ժամկետը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ի գործողությունների ավարտի մասին վերջնական որոշում կընդունվի հոկտեմբերի 26-ին: Նախնական որոշման համաձայն՝ Դաշինքի գործողությունները պետք է ավարտվեին հոկտեմբերի 31-ին:







































