Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, հոկտեմբերի 24-ին Բուխարեստի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվել է կինոքննադատ և բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի և Փարաջանով» գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov):
Միջոցառմանը ներկա են եղել կինո և գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաև Բուխարեստի հայ և ռուս համայնքների ներկայացուցիչներ:
Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքով և 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետևել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Պալիանիի խոսքը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը և բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն:









































