Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը

«Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ`հոկտեմբերի 25-ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը:

Հյուրերին ողջունել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` նշելով, որ Հայաստանի մայրաքաղաքը մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում:

Երևանյան վեհաժողովի նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ:

Ն.Սարգսյանի խոսքով`Երևանը`որպես եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ, միաժամանակ նկատել է, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգն ունի ձևավորված օրենսդրական դաշտ, զարգացման հստակ ուղղվածություն, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնց արդյունավետ գործունեությունը համակարգի ժողովրդավարական զարգացման երաշխիքն է:

Նարեկ Սարգսյանը նաև նշել է, որ 2009 թ. Երևանը Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջինն էր, որտեղ տեղի են ունեցել քաղաքապետի և ավագանու ընտրություններ:

Նշենք, որ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանն անդամակցում է 1998-ից: Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի միջև հարաբերությունները նոր թափ են ստացել 2009թ.  հոկտեմբերի սկզբին, երբ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 29-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Վեհաժողովի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 1-ին ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի պաշտոնում նշանակվել է Պիեռ Բայեն, ով 2010թ. հուլիսի 3-6–ը աշխատանքային այցով եղել է Երևանում։

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի մակարդակով տեղի ունեցած առաջին այցի նպատակը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր և, մասնավորապես, ՖՔՄԱ–ին ներկայացված մայրաքաղաքի ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող թիվ 48, 78 և 119 դպրոցներին աջակցության նախագծի մանրամասները տեղում հստակեցնելը։

2010թ. հոկտեմբերին Լոզանում կայացած ամենայա 30-րդ վեհաժողովի ժամանակ բյուրոն միաձայն որոշել է ՖՔՄԱ–ի ամենամյա 31-րդ Վեհաժողովն անցկացնել 2011թ. հոկտեմբերին՝ Երևանում։

ՖՔՄԱ-ի 31-րդ վեհաժողովի նախապատրաստման և կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 3-ը Երևան է ժամանել ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեն։

Այցի շրջանակում Պիեռ Բայեն հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ։

Ասոցիացիայի մշտական քարտուղարն այցելել է նաև №48, №78 դպրոցներ՝ լինգաֆոնային դասարաններում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար։

Այցի ընթացքում քննարկվել են Ալ. Սենդարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի, Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի ֆինանսավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ նախնական համաձայնություն է ստացվել ՖՔՄԱ-ի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում