Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 300 զինծառայողներ, որոնք ծառայության ավարտից հետո պետք է զորացրվեին, չեն կարողանում տուն վերադառնալ:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, նրանց վիճակով հետաքրքրվել է ռուսական դատախազությունը: Հարավային շրջանի դատախազությունից հաղորդում են, որ պահեստազորում գտնվող զինծառայողները չեն կարող լքել զորամասի տարածքը և գնալ տուն տրանսպորտի բացակայության պատճառով:
Այս պահին, գործակալության տվյալներով, զինվորական դատախազությունը «Զինվորների մայրերի կոմիտեի» ներկայացուցիչների հետ ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը:
Ռուսական ռազմաբազան Հայաստանում գործում 1995 թվականից: Զինծառայողների թիվը մի քանի հազար մարդ է: Ռազմաբազայում տեղակայված են զենիթային С-300 հրթիռային համակարգեր ու МиГ-29 կործանիչներ: 2010 թ. Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեոք բերել երկարացնել ռազմաբազայի գործունեության ժամկետը մինչև 2044 թ.: