Monday, 08 06 2026
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios

Այզեկսոնը պատմում է Ջոբսի հայուհի մոր և նրա ապրումների մասին

Սթիվ Ջոբսի կենսագիր Ուոլթեր Այզեկսոնը իր գրքում պատմում է Aplle ընկերության հիմնադրի մոր` Կլարա Հակոբյանի մասին: «Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փոլ Ջոբսը, զորացրվելով ափամերձ պաշտպանությունից, գրազ է գալիս իր զինակիցների հետ,- գրում է հեղինակը:- Նրանց նավը գտնվում էր Սան Ֆրանցիսկոյում, հենց այնտեղ էլ Ջոբսը գրազ է եկել, որ երկու շաբաթվա ընթացքում կարող է իրեն կին գտնել: Հիանալի կազմվածքով, ավելի քան 180 սմ հասակով, սանձարձակ դաջվածքներով` նա շատ նման էր այդ ժամանակ հայտնի դերասան Ջեյմս Դինին: Սակայն ամենևին էլ նրա արտաքինը չէր, որ գրավեց Կլարա Հակոբյանին` ներգաղթյալների ընտանիքի բարի աղջկան: Պարզապես Փոլը և նրա ընկերները մեքենա ունեին, ինչով չէին կարող պարծենալ Կլարայի շրջապատի աղջիկները: Նրանք սկսեցին հանդիպել, և արդեն 10 օր անց՝ 1946 թ. Մարտին, Ջոբսն ամուսնացավ նրա հետ: Նրանք միասին ապրեցին երկարատև և երջանիկ կյանք, մինչև մահը չբաժանեց նրանց»:

Ինչպես հաղորդում է appleinsider.ru կայքը, Այզեքսոնը պատմում է, որ Կլարան ծնվել Նյու Ջերսիում: Նրա ծնողները այստեղ են եկել` փրկվելով Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերից: Ավելի ուշ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո: Կլարան շատ քչերին է պատմել, որ նրա առաջին ամուսինը եղել է ոչ թե Փոլ Ջոբսը, այլ բոլորովին ուրիշ մարդ, որը մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ջոբսի հետ հանդիպման պահին նա արդեն պատրաստ էր նոր կյանք սկսել:

Այնուամենայնիվ, չնայած զույգի երջանիկ կյանքին, նրանք չէին կարող երեխա ունենալ, քանի որ արտարգանդային հղիությունից հետո Կլարան այլևս չէր կարող հղիանալ: Այսպիսով, 1955 թ.՝ 9 տարվա համատեղ կյանքից հետո, նրանք որոշում են երեխա որդեգրել:

Վաղ տարիքից Ջոբսն իմացել է, որ ինքը որդեգրված է: «Իմ ծնողներն ինձնից չեն թաքցրել դա»,- հիշում է Ջոբսը: Նա հստակ հիշում է, որ երբ 6 տարեկան էր, մարգագետնում նստած՝ այդ թեմայով խոսում էր հարևանուհու աղջկա հետո: «Դա նշանակում է, որ քո ծնողները քեզ չէին ուզում, այդպես չէ՞ »,- հարցրել է աղջիկը:

«Դա նման էր էլեկտրական հարվածի,- հիշում է Ջոբսը:- Ես վազեցի տուն, արցունքները գետի նման հոսում էին աչքերիցս: Երբ հայրս ու մայրս իմացան այդ մասին, դանդաղ, նայելով աչքերիս մեջ, յուրաքանչյուր բառն առանձնացնելով, ասացին. «Բոլորովին ոչ: Դու հատուկ ես, դրա համար էլ մենք քեզ վերցրել ենք»:

Լքված, Ընտրված, Հատուկ: Այս բառերը դարձել են Ջոբսի մի մասնիկը: Նա հենց ինքն իրեն այդպիսին էր համարում: Իր մերձավորների խոսքերով՝ այն գիտակցությունը, որ մանուկ հասակում ծնողներն իրեն լքել են, հետք է թողել նրա ողջ կյանքի վրա:

«Հարցն այն չէ, որ նրանք ինձ լքել են, այլ այն, որ դրանից հետո ես ցանկանում էի ստիպել իմ կենսաբանական ծնողներին երազել վերադարձնել անցյալը և փոխել իրենց որոշումը: Հանուն դրա ես աշխատում էի գիշեր ու ցերեկ: Բացի այդ, ես ավելի շուտ ինձ յուրահատուկ էի զգում, քան լքված: Դրա համար շնորհակալ եմ իմ ծնողներին»,- պատմել է Ջոբսը:

Հեղինակը գրում է, որ Ջոբսը չէր սիրում, որ Փոլին և Կլարային անվանում էին իր որդեգիր ծնողներ: Ինքը նրանց միշտ համարել է իր իրական ծնողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում