News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ու եվրաինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն այսօր ընդունել է Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով երկօրյա այցով գտնվում է Վրաստանում
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորումն ու դրանում ԵՄ դերը։ Հանդիպումից հետո Բարամիձեն հայտարարել է, որ Լեֆորի հետ քննարկել է Վրաստանի համար ամենացավագին խնդիրները. ռուս-վրացական հակամարտությունը և դրա կարգավորման խաղաղ ուղիները, օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և վրաց բնակչության վերադարձն այդ տարածքներ։
Բացի այդ, կողմերը քննարկել են Վրաստանի ու ԵՄ փոխհարաբերությունների հարցը՝ ընդգծելով, որ Վրաստանը քայլ առ քայլ մոտենում է եվրաչափորոշիչներին, ինչը շատ կարևոր է ժողովրդավարական պետություն կառուցելու տեսանկյունից։











































