ԱՄՆ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, հետ է կանչել Սիրիայի իր դեսպանին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, Ռոբերտ Ֆորդը լքել է Դամասկոսը հանգստյան օրերին: Սիրիայի իշխանությունները Ֆորդին մեղադրում են երկրին ներքին գործերին միջամտելու մեջ: Դամասկոսին հատկապես անհանգստացնում են դեսպանի այցելությունները երկրի ընդդիմադիր մի շարք քաղաքներ: Բացի այդ, Ֆորդը մի քանի անգամ լոլիկներով և ձվերով հարձակման է ենթարկվել Ասադի համախոհների կողմից:











































