Tuesday, 23 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին

Քննարկվում է եկեղեցուն գույքահարկից և հողի հարկից ազատելու օրինագծերի փաթեթը

ԱԺ-ն այսօր նիստում քննարկվեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ» կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով արտոնություններ են տրամադրվում Հայ Առաքելական եկեղեցու գույքահարկի և հողի հարկի գծով:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ եկեղեցուց 286 անուն պարունակող ցանկ են ստացել, թե որ հուշարձաններին է վերաբերում արտոնությունը, և ինչ սուբյեկտների պետք է տրվեն: Նա նշեց, որ 459 հուշարձանների անվանացանկ կա, որ դեռ պետք է հանձնվեն եկեղեցուն: Արշակ եպիսկոպոս դիվանապետը գրությամբ տեղեկացրել է հանձնաժողովին, որ գույքի ներկայացված ցուցակը լիովին չի արտացոլում Մայր Աթոռին պատկան անշարժ գույքի պատկերը: Ներկայացված ցուցակում ներառված են հողատարածքներ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ (4 հատ), եկեղեցիներ, առաջնորդարաններ, ճաշարաններ, դպրոց, մանկապարտեզ, ծերանոցներ, միաբանական շենք, ճամբարներ, պանսիոնատներ և առողջարաններ, ատամնաբուժարան, կինոթատրոն, ֆուտբոլի մարզադաշտ՝ իր կառույցներով, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառան և այլն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ ճշգրտման կարիք ունի, թե ինչ գումարի մասին է խոսքը, համայնքի հաշվին ինչքան լավություն է արվում եկեղեցուն. «Կողմնակից եմ, որ Առաքելական եկեղեցուն տանք արտոնություններ, բայց համայնքներ կան, որ այդ հարկերի հաշվին են ապրում, և արդարացի չի լինի նման արտոնություն տալը»: Նա առաջարկեց ցանկն ըստ համայնքների և գումարի չափի ամբողջական ներկայացնել:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ թեև եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ և պահպանվող շահեր, բայց մտավախություն կա, որ ՀՀ-ում գործող կրոնական այլ կազմակերպություններ հավասարության սկզբունքով կպահանջեն և կստանան նման արտոնություն իրենց գույքի վերաբերյալ:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե, օրինակ, ֆուտբոլի դաշտն ինչո՞վ է նպաստելու եկեղեցուն, որ դրա համար էլ է նախատեսվում հարկային արտոնություն տրամադրել: Լայն դաշտ չբացենք այլոց համար՝ ներկայացնելու պահանջ օգտվելու նման արտոնությունից:

Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը համաձայնեց, որ կառույցների վերաբեյալ հարցադրումներ են առաջանում, և այդ խնդիրները մտահոգում են նաև կառավարությանը: Ըստ նրա՝ օրենսդրական այս նախաձեռնության մեջ հստակ սահմանվում է, թե որ գույքն է ազատվում՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, ծիսական, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները և այլն, բայց մարզադաշտը չի մտնում այդ ձևակերպումների մեջ. «Կոնկրետ գույքի ցանկը կորոշի կառավարությունը՝ ըստ ձեռնարկատիրական գործունեության գնահատական տալով տվյալ կառույցին»: Միաժամանակ նա հայտնեց, որ մինչ այս համայնքները եկեղեցուն պատկանող գույքից հարկ չեն ստացել և չեն էլ դիմել դատական միջամտության, և ՏԻՄ-երի եկամտային բազան իրավականորեն է կրճատվում, բայց փաստացի փոփոխություն չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում