Oasis խմբի նախկին կիթառահար Նոել Գալախերը գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը:
Noel Gallagher’s High Flying Birds ձայնասկավառակը վաճառքի առաջին իսկ շաբաթում վաճառվել է ավելի քան 120 հազար օրինակով, հայտնում է Official Charts Company-ն:
The X Factor շոուն ծրագրի մասնակցի` Մթե Կարդլի Letters ձայնասկավառակին Գալախերը հաղթել է վաճառքի շուրջ 40 տոկոս ծավալով:
Վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականնՙը զբաղեցրել է Steps խմբի The Ultimate Collection հավաքածուն:
Ինչպես նկատում են վերլուծաբանները, Նոել Գալախերին հաջողվել է կրկնակի գերազանցել իր եղբորը` Oasis-ի կազմում հանդես եկող Լիամ Գալախերին, որի դեբյուտային ալբոմը` Different Gear, Still Speeding-ը, լույս էր տեսել Beady Eye խմբի հետ համատեղ ձայնագրությամբ 2011 թ. մարտին և այն ժամանակ զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ռիհաննայի We Found Love . The Wanted և Չառլին Սորայայի Wherever You Will Go երգերը:








































