Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Տոն օրերին Ծառուկյանն ավազակապետ է, իսկ աշխատանքային օրերին` պարտնյո՞ր

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Կոնգրեսը պատրաստ է համագործակցել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, եթե ԲՀԿ-ն քայլեր անի՝ «քայլեր անեն, որոնք ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, անցյալի հետ փորձում են խզել իրենց կապերը և գիտակցել են, որ այս ռեժիմը վտանգավոր է Հայաստանի պետականության գոյության համար, պատրաստ են գոնե քաղաքականապես աջակցել ռեժիմի դեմ այս համաժողովրդական շարժմանը»: Այստեղ, իհարկե, մնում է ավելացնել «տուն, ընտանիքից հրաժարվելու», գուցե նաև «արյան փոխներարկման» հանգամանքը՝ որպես ԲՀԿ-ի հետ համագործակցելու պայման:

Իրականում, սակայն, Կոնգրեսի այս հայտարարությունները պարզ են, հատկապես այն մեսիջից հետո, որ Կոնգրեսի առաջնորդը հղեց ԲՀԿ-ին շուրջօրյա հանրահավաքների ընթացքում՝ կուսակցությունը որակելով «հայաստանածին»: Ինչն է Կոնգրեսին այդպես մղում կամ ձգում դեպի ԲՀԿ-ն՝ դժվար է միանշանակ ասել: Գուցե վախը, որ ԲՀԿ-ն կարող է դեպի Ռոբերտ Քոչարյանը գնալ և ուժեղացնել նրան ներքաղաքական գործընթացներում՝ մեծացնելով Կոնգրեսի խնդիրները: Գուցե նաև Կոնգրեսը այլևս հույսը կտրել է քաղաքացիական մոբիլիզացիայից և ստիպված է ապավինել, այսպես ասած, «ավազակապետական մոբիլիզացիային», երբ իշխանության այս կամ այն սեգմենտին կփորձի համոզել համագործակցել իր հետ:

Սա, իհարկե, նշանակում է, որ Հայաստանում արմատապես, տրամագծորեն փոխվել է այն պայքարի բովանդակությունը, որը 2008 թվականին հիանալիորեն սկսվեց որպես համաժողովրդական պայքար, առաջ բերեց քաղաքացիական ակտիվություն, ինքն էլ հիմնվեց քաղաքացիական մոտեցումների և արժեքների վրա՝ իշխանությանը դնելով իսկապես բարդ կացության առաջ: Ներկայումս բարդ կացության առաջ ակնհայտորեն Հայ ազգային կոնգրեսն է հայտնվել, որը սկսել է ավելի շատ բովանդակային հակասություններ ու ընդհարումներ ունենալ քաղաքացիական սեկտորի հետ, քան իշխանական: Եվ գուցե կամաց-կամաց գա մի ժամանակ, երբ Կոնգրեսը նույն ոգով հայտարարարի, թե, ասենք, ինքը պատրաստ է համագործակցել քաղաքացիների հետ, եթե նրանք…: Համենայն դեպս, այն իրողությունը, որ համաժողովրդական, համաքաղաքացիական պայքարն այսօր նեղացել է այն աստիճան, որ Կոնգրեսը ելքեր է որոնում «ավազակապետության» մեջ՝ մոռանալով «սերժանտացումը, ռոբոտացումը կամ դոդացումը» ժխտելու կարգախոսները, վկայում է այն մասին, որ իրականում հասունացել է ներընդդիմադիր լուրջ ճգնաժամ, ինչի համար թիվ մեկ պատասխանատուն, անկասկած, Կոնգրեսն է:

Այդ ճգնաժամը հաղթահարելու համար Կոնգրեսը պարտավոր է գնալ դեպի քաղաքացիական սեգմենտը, ոչ թե դեպի «ավազակապետության» սեգմենտները, որոնց տոն օրերին ինչ ասես ասում են, իսկ աշխատանքային օրերին՝ առաջարկներ ներկայացնում՝ մոռանալով: Ընդ որում՝ գնալ ոչ թե իրեն չմիանալու, իր շուրջ անվերապահ մոբիլիզացիա տեղի չունենալու բացահայտ կամ անթաքույց մեղադրանքով՝ այդ ամենի հիմքում դնելով «պետքարանների» գերխնդիրը, այլ գնալ քաղաքացիական սեգմենտին ուղղված քաղաքացիական առաջարկներով, անսխալականության բարդույթից ձերբազատված, սեփական ազնվության և անձնուրացության և դիմացինի կամակատարության ու ծախվածության կանխավարկածներից ազատված: Կամ էլ, եթե չկա այդ ամենի պատրաստակամությունը և կարողությունը, Կոնգրեսին կմնա արդեն գնալ մի կողմ, այլապես միանձնյա և վերապահ կեցվածքը, անկախ պայքարի հանդեպ ամբողջ ազնվությունից, որն, իհարկե, կասկածի տակ չէ, ակամայից կարծես թե սկսում է ավելի շատ քաղաքացիական, քան իշխանության շահին խանգարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում