Նախօրեին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռաքադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե ՀԱԿ-ը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, «եթե այս ուժը փորձի «խզել անցյալի հետ իր կապերը» և պատրաստ լինի «ռեժիմի դեմ պայքարի ելնել»: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի զրույցում, անդրադառնալով այդ հայտարարությանը ասաց. «Դա իրենց վերջին երազանքն է»:
Նույն Լևոն Զուրաբյանի այն գնահատականի մասին, թե ի տարբերություն ԲՀԿ-ի՝ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, այլ օպորտունիստների մի խումբ, որը Քաջ Նազարի բախտով եկել է իշխանության և մտածում է, որ հավերժ պետք է պահպանի իշխանությունը, ասաց. «Վախից են նման հայտարարություններ անում, իսկ մենք վախ չափող չենք»:











































