«Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 2011 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը:
Ժողովի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից վերլուծության է ենթարկել Հայաստանին առնչվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները:
Ի թիվս այլ հարցերի, ժողովում բուռն քննարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք կուսակցության հերթական համագումարի օրակարգին վերաբերվող հարցեր:
Կուսակցության ակտիվի հաջորդ ժողովը նախատեսվել է անցկացնել ս.թ. նոյեմբերի կեսերին:








































