Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Վանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզվել է տեղի բանտի պարիսպը, ինչից օգտվել են բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ, բանտից փախուստի է դիմել 200 բանտարկյալ։
Սակայն ավելի ուշ նրանցից 50-ը հետ է վերադարձել՝ իրենց փախուստը պայմանավորելով զուտ երկրաշարժի գործոնով։ Այժմ թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություններ են ձեռնարկել մնացյալ 150-ին հայտնաբերելու ուղղությամբ։







































