Նեպալի կենտրոնական մասում՝ Տրիշուլի գետի վրայով անցնող կամուրջը փլվել է: Երկու մարդ մահացել է, ավելի քան քառասունն անհայտ կորել են: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ կամուրջը ծանրաբեռնված է եղել ավտոմեքենաներով: Փլվելու ժամանակ կամրջով անցնելիս է եղել Հնդկաստանից զբոսաշրջիկների ավտոբուսը:
«Կամրջի վրա եղել է 47 մարդ: Փրկարարները գտել են հնդիկ զբոսաշրջիկի և նեպալցու դիակներ: Գետից փրկվել են 4 մարդ»,- այս մասին ասել է Նեպալի ոստիկանության սպա Կրիշնա Աչարիան:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:











































