Բողոքի ակցիայի մասնակիցները «Գասպարիին` ազատել, Գասպարյանին` դատել», (խոսքը ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասին է) «Զգուշացեք, վտանգավոր է» `պաստառներով և նկարներով, ժամը 15.00-ից դատարանի առաջ են:
Հիշեցնենք, որ նախօրեին Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ձերբակալելու մասին որոշում են կայացրել: Գասպարին ձերբակալել են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մասին և 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:










































