Հոկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ առջև ծառացած առաջնահերթ խնդիրները և կազմակերպության շրջանակներում համագործակցության առնչությամբ Հայաստանի մոտեցումները:
ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել, հանձինս ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչի, շարունակելու Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:
Հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին և տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության հարցերին:









































